News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի համայնքային խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստ է հրավիրել։ Միջոցառումը նախաձեռնել են խորհրդի անդամ Ժիլբերտու Նատալիինին եւ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը։

«Բրազիլիան աշխարհի ժողովուրդների հետ համակեցության հնագույն ավանդույթներ ունի։ Նա հակամարտությունները լուծելու հարցում որդեգրել է երկխոսության եւ միջնորդության դիրքորոշումը։ Այն, ինչ մենք անում ենք այստեղ, անում ենք նրա համար, որպեսզի հարգանքի տուրք տանք հայ ժողովրդին։ Որպեսզի հիշենք ոչ միայն այդ տխուր պահը, այլ նաեւ օրինակ ծառայենք ներկայի եւ ապագայի համար, որպեսզի մարդիկ ապրեն ներդաշնակ եւ խաղաղ»,- ասել է խորհրդի անդամը։

Բացի այդ, Նատալինին խնդրագիր է ներկայացրել Գերագույն դատարան, պատգամավորների դաշնային պալատ եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ խնդրելով Բրազիլիայի բոլոր մարմիններին միանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես դա արել են մի շարք պետություններ։

Միջոցառման ավարտին մաեստրո Ալեքսեյ Քուրքջյանին Սան Պաուլոյի եւ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից շնորհվել է դոկտորի կոչում հայ երաժշտությունը պահպանելու եւ  նրան հավատարիմ մնալու  համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ