News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում մայիսի 28-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում գրանցված սաստիկ քամու հետեւանքով պոկվել է Սևանի Նորիկ Ղազարյանի անվան մարզադպրոցի դահլիճի տանիքը՝ շուրջ 210ք/մ տարածքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մարզադպրոցի տնօրեն  տնօրեն Վալերիկ Նիկողոսյանը:

«Ուժեղ դրմփոց լսեցինք, մեզ թվաց, թե շենքը փլվեց, մարդիկ խուճապահար փախչում էին, բախտներս բերել ա, որ էդ պահին դպրոցի տարածքով մարդ չի անցել, թե չէ շիֆերները գլխներին կընկնեին: Հետո ուժեղ փոշի բարձրացավ, մի խոսքով, պատմելու բան չի, քամին էնքան ուժեղ ա եղել, որ ոչ միայն շիֆերներն ա տարել, այլ դրանք պահող փայտե կոնստրուկցիաները»,-ասաց Վալերիկ Նիկողոսյանը:

Տնօրենի խոսքով՝ 7-8 տարի առաջ վերանորոգված մարզադպրոցում, այժն հնարավոր չէ մարզումներ անցկացնել: 

«Հիմա մարզադպրոցի դահլիճում պարապունքներ չենք կարող անել, եթե անձրև գա, ամբողջը ներս կլցվի, ստիպված ցելոֆանով ծածկել ենք, մինչև տեսնենք` ինչ կլինի, սենց բան չէր եղել երբեք»,-նշեց Նիկողոսյանը՝ ավելացնելով, որ նախքան քամին մարզադպրոցը բարվոք վիճակում է եղել:

Հավելենք, որ դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել Սևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ՏԿԱԻՆ բաժնից, իսկ թե վնասի չափն ինչքան է, այս պահին դեռ ճշտվում է:

Նույն օրը եւ ժամին ուժգին քամի է գրանցվել նաեւ Կոտայքի մարզում հատկապես Հրազդանում՝ վնասելով արդեն ծաղկած ծառերի բողբոջները:

NEWS.am-ի հետ զրույցում հրազդանցիները պատմեցին, որ խուճապահար են եղել. րոպեների ընթացքում ուժեղ փոշի է բարձրացրել:

«Համոզված  եմ՝ վաղը ավերածությունների մասին էլ կլսենք, սենց քամի վաղուց չէինք տեսել, վախից չգիտեինք `քայլենք, հասնենք տուն, թե կանգնենք, որ ժեշտեր գխներիս չընկնեն, էրեխեքը վախից լացում էին»,-պատմում էին սարսափած անցորդները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Այս տարվա մարտն ամենատաքն էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ
Անցած 12 ամիսը համարվում են նաև երբևէ գրանցված ամենաշոգ շրջանը...
Ամենաշատ