News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իշխանությունը հույս ունի անփոփոխ պահել ոռոգման սակագինը՝ չնայած էլեկտրականության հնարավոր թանկացմանը։ Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ջրային տնտեսության պետական հանձնաժողովի ղեկավար Արամ Հարությունյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նշենք, որ ոռոգման ջրի ինքնարժեքը ջրհան կայաններ օգտագործող հողերում որոշ դեպքերում էականորեն գերազանցում է սակագինը։ Մխչյանի ջրհան կայանում այն  կազմում է 30 դրամ, իսկ պետական սակագինը 11 դրամ է։

Այդուհանդերձ ջրային տնտեսության ֆինանսական ծանրաբեռնվածությունը հնարավոր կլինի մեղմել մի շարք ջրհան կայանների՝ ինքնահոսի անցնելու միջոցով։ Մասնավորապես, Համաշխարհային բանկիծրագրի շրջանակներում Մեղրիի շրջանում աշխատանքներ են տարվում ինքնահոս ոռոգման համակարգեր կառուցելու  համար։ Եվս 3 կայանի շինարարություն կսկսվի այս տարի (Բաղրամյան-Նորակերտ, Գեղարդալիճ, Քաղցրաշեն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ