News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ից հունիսի 25-ը Երեւանի «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում տեղի կունենա ֆրանսահայ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Կներկայացվեն 45 աշխատանքներ (12 յուղաներկ կտավ, 13 գրաֆիկա եւ 20 լիտոգրաֆիա):

Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը, այս ցուցահանդեսի նախապատրաստումը երկարատեւ աշխատանքի արդյունք է: Ցուցադրվող գործերի մի մասը պատկերասրահը տարբեր ժամանակներում ձեռք է բերել Ժանսեմի ընտանիքից, որոշ մասը ՝ եվրոպական տարբեր աճուրդներից, մի շարք գործեր էլ ժամանակավորապես ներգրավվել են մասնավոր հավաքածուներից ՝ ցուցադրության համար:

Նկարների մեծ մասը հայ արվեստասեր հասարակությանն է ներկայացվելու առաջին անգամ: Դրանք որոշակի պատկերացում են տալիս Ժանսեմի անցած ստեղծագործական ուղու տարբեր փուլերի եւ յուրահատկությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ