News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Դելավեր նահանգի Լյուիս քաղաքի բնակիչ Ջեք Բերբերյանը որոշել է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցկացվող միջոցառումներում: Ըստ տեղական «Cape Gazette» պարբերականի հրապարակման, Լյուիսից դեպի հյուսիս գտնվող մայրուղում նրա ձեռնարկության էլեկտրոնային գովազդային վահանակի վրա մեկ ամիս շարունակ «1915: Այլեւս երբեք: Հայոց ցեղասպանություն» գրությունն է եղել:

«Իմ տատիկը վերապրել է ցեղասպանությունը: Այդ իրադարձությունների մասին հիշողությունները մեր մշակույթի մասն են եղել: Ես պետք է այնպես անեի, որպեսզի մենք չմոռանանք մեր պատմությունն ու արմատները»,- ասել է Բերբերյանը:

Գործարարը նաեւ կապվել է նահանգի օրենսդիրների՝ Էռնի Լոպեսի եւ Ներկացուցիչների պալատի խոսնակ Փիթ Շվարցկոփֆի հետ, խնդրելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նախագիծ ներկայացնել: Երկուսն էլ համաձայնել են:

Նահանգի օրենսդիր երկու պալատներն էլ նախկինում ճանաչել են Ցեղասպանությունը, բայց՝ տարբեր ժամանակներում. 1995 թվականին՝ Սենատը, 2007-ին՝ Ներկայացուցիչների պալատը: Իսկ ապրիլին ընդունված բանաձեւն առաջինն էր, որը նահանգի օրենսդիր երկու պալատներն էլ հավանության են արժանացրել միաժամանակ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ