News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալական Բերգամոյում բնակվող կինը 2006 թվականից որդուն միայն բանջարեղենով, շիլաներով եւ ընդեղենով է կերակրում: Նախկին ամուսինը դատարան հայց է ներկայացրել՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է առանց իրեն տեղյակ պահելու: Բացի այդ, նման սննդակարգը կարող է վնասել երեխայի առողջությանը:

Նշվում է, որ երբ հայր ու որդի հանգստյան օրերին միասին ժամանակ էին անցկացնում, ճաշում էին արագ սննդի «ՄաքԴոնալդս» ռեստորաններում, միս եւ աղանդեր էին պատրաստում, իսկ տատիկը տղային նրբերշիկ եւ այծի պանիր էր հյուրասիրում:

Ըստ Euromag-ի, մայրը պատմել է, որ դրանից հետո երեխայի փորը սկսում էր ցավել:

Դատավճռում նաեւ նշվում է, որ հայրը որդուն պետք է մսով կերակրի շաբաթական երկու անգամից ոչ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ