News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ համալսարանն ավարտելն ամուսնությունը հաճախ հանգեցնում է ճարպակալման: Միչիգանի համալսարանի մասնագետների խոսքով, կրթություն ստանալն օգտակար է առողջության համար, իսկ ավելի վաղ ամուսնացողները, կարծես, զրկվում են այդ առավելությունից:

The Daily Mail-ի փոխանցմամբ, երկարատեւ հետազոտությանը 14 հազար մարդ է մասնակցել: Գիտնականները կամավորներին հետեւել են 17 տարի շարունակ, իսկ հետազոտության սկզբում նրանք 11 տարեկան են եղել:

Հետազոտողները պարզել են. հետազոտության այն մասնակիցները, ովքեր ամուսնացել են մինչ համալսարանն ավարտելը, 65%-ով ավելի հաճախ են գիրացել, քան նրանք, ովքեր ընտանիք են կազմել բարձրագույն կրթություն ստանալուց հետո: Մասնագետների խոսքով, ամուսնությունից հետո մարդիկ ավելի շատ են ուտում եւ քիչ ժամանակ են տրամադրում ֆիզիկական վարժություններին: Եվ եթե նրանք բարձրագույն կրթություն, հետեւաբար՝ նաեւ լավ աշխատանք չունեն, դժվար թե կարող են իրենց թույլ տալ մարզասրահ այցելել եւ առողջ սնունդ օգտագործել:

Ըստ MedDaily-ի, նրանք, ովքեր ամուսնանալուց առաջ բարձրագույն կրթություն են ստանում, հավանաբար, ուսման ընթացքում խնդիրներին լուծում գտնելու ունակություններ են ձեռք բերում: Այդ պատճառով նրանց համար ավելի դյուրին է հաղթահարել խոչընդոտները, որոնք նրանց խանգարում են առողջ կենսակերպ վարել: Իսկ նրանք, ովքեր ամուսնանում են մինչեւ համալսարանն ավարտելը, հասցնում են վնասակար սովորույթներ ձեռք բերել, ինչից հետո դժվարությամբ են ազատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ