News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները երկու գիտափորձ են անցկացրել: Նրանք ցանկացել են պարզել, թե դրական զգացողություններն ինչ դեր ունեն հարաբերությունների կառուցման մեջ:

Առաջին գիտափորձին 66 սիրահար զույգեր են մասնակցել: Հետազոտողները փորձել են պարզել, արդյո՞ք փորձի մասնակիցները լավ են հասկանում իրենց զուգընկերոջ զգացողությունները: Ըստ Psych Central-ի, երկրորդ գիտափորձի ընթացքում հետազոտողները հետեւել են 91 կնոջ: Նրանք բնակարանում հարեւանի կամ անծանոթի ընկերակցությամբ որոշակի էմոցիաներ առաջացնող 6 տեսահոլովակ են դիտել:

Առաջին փորձը ցույց է տվել. սիրահարները գրեթե կատարյալ հստակությամբ գուշակել են իրենց զուգընկերոջ էմոցիաները: Իսկ երկրորդ փորձը ցույց է տվել, որ կանայք արագորեն մտերմացել են դրական էմոցիաներ արտահայտող անծանոթների հետ:

MedDaily-ի փոխանցմամբ, երբ մարդը հայտնվում է մի իրավիճակում, որը կարող է հանգեցնել նոր հարաբերությունների ստեղծման, բնազդաբար դրական է տրամադրվում: Այսինքն՝ դրական էմոցիաները ձգում են մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ