News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի Պատրիկ Շերվինին հաջողվել է ամբողջությամբ փոխել ավանդական գրիլ պատրաստելու մասին պատկերացումը: Go Sun Grill անվանումով նրա մշակած գրիլի սարքավորումը թույլ է տալիս տապակել, եփել եւ թխել՝ հատուկ ջերմային մարտկոցի օգնությամբ, որն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ դրսում ամպամած կամ քամոտ եղանակ է:

Մարտկոցը լիցքավորելու համար ընդամենը 2 ժամ արեւի լույս է հարկավոր: Ի դեպ, գրիլի սարքը թեթեւ է եւ կարելի է հեշտությամբ փոխադրել ցանկացած վայր:

Ըստ Kedem-ի, Շերվինն իր նախագիծը հրապարակել է Kickstarter կայքում, որպեսզի կարողանա այն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ գումար հավաքել: Նա նախատեսում էր 140 հազար դոլար ստանալ, սակայն 2 անգամ ավելի է հավաքվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ