News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի հանրահայտ Արվեստների կամուրջը կզրկվի «սիրո կողպեքներից»: Այս մասին գրում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի հայտարարությունը:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, հարյուր հազարավոր կողպեքները կախված են փարիզկան որոշակի կամուրջների վրա, եւ դա երկու զգալի խնդիր է առաջացնում: Խոսքը պատմական ժառանգության վիճակի վատթարացման եւ ֆրանսիական մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի անվտանգության մասին է:

Ըստ Gazeta-ի, կողպեքների ապամոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով Արվեստների կամուրջը մեկ շաբաթ փակ կլինի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սիրո կողպեքների» ծանրության պատճառով Արվեստների կամրջի մի մասը փլուզվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ