Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունն ագրարային հատվածի ապահովագրության համար դոնորական միջոցներ է ակնկալում: Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը:
Նա հիշեցրեց, որ 2014 թվականի կեսերին Վայոց Ձորի մարզում փորձնական ծրագիր սկսվեց անասնաբուծության ոլորտում: Գործընկեր-ապահովագրող դարձավ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը: Իսկ հիմա քննարկվում է ծրագիրը նաեւ պտղաբուծության ոլորտում իրականացնելու հնարավորությունը: Արդյունքները կամփոփվեն 1-2 ամիս անց:
Տեխնիկական աջակցության եւ ապահովագրական պորտֆելի աճի համար Գյուղնախարարությունը ֆինանսական համագործակցություն է ակնկալում միջազգային դոնորների հետ: «Սակայն, իհարկե, միջոցների մի մասը պետք է ներդնեն նաեւ հենց ֆերմերները»,- հայտարարեց փոխնախարարը: