News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։ Այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն է Շվեդիայում, որը բացվեց քաղաքային իշխանությունների կողմից Օրեբրոյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող միջհամայնքային հանձնախմբի առաջարկության հիման վրա։ Հուշարձանի վրա հայերեն, արամերեն, հունարեն եւ շվեդերեն գրված է. «Մենք երբեք չենք մոռանա»։

Միջոցառմանը մասնակցում էին նահանգային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ եւ ասորական համայնքների անդամներ։

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան այցով Շվեդիայում գտնվող Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մար Իգնատիոս Աֆրամ 2-րդը, Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Օրեբրոյի նահանգապետ Մարիա Լարսոնը, քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմը։

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանն անդրադարձավ նման հուշարձանների բացման կարեւորությանը` որպես անմեղ զոհերի հավերժ հիշատակի խորհրդանիշ՝ համոզմունք հայտնելով, որ այն, դառնալով տեղի հայ, ասորի եւ հույն համայնքների համար կարեւոր սրբատեղի, կվերածվի նաեւ Օրեբրոյի բնակչության միասնականության եւ փոխադարձ հարգանքի կենտրոնի։ Դեսպանը նաեւ հույս հայտնեց, որ թուրքական հասարակությունում սկիզբ առած ճանաչման գործընթացը կշարունակի զորանալ, եւ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիայի ներկայացուցիչը նույն հարթակի վրա հանդես կգա 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ