News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի ջրի որակը 2014 թվականին զգալիորեն բարձրացել է: Այս մասին մայիսի 29-ին խորհրդարանում 2014թ. բյուջեի կատարողականի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը:

Նա հավելեց, որ ջրի թափանցիկությունը բարձրացել է՝ լճի մակարդակի աճի վերականգնման հետ միասին: 2014 թվականին կատարված դիտարկումների համաձայն, Սեւանում 11-12 մետր խորությամբ տեսանելիություն կա:

Ափամերձ հատվածում արդեն 11 հանրային լողափ կա, որոնցից 3-ը՝ ծառայությունների ամբողջական կազմով: Իսկ այս ամառ դրանց կավելանա եւս մեկը՝ Ծովագյուղի մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ