News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 մլն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից: Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցված Սահակյան ընտանիքի բիզնեսները:

Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ մլն դրամով: Նախորդ տարի նրա դրամական միջոցներն աճել են մոտ 25 մլն դրամով՝ 75,7 մլն-ից հասնելով 100,6 մլն-ի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 մլն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նաեւ շահաբաժնից եկամուտ է ստացել՝ 33,8 մլն դրամի չափով:

ԱԺ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի եւ թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանն ունեցել է 7,2 մլն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիորնը աշխատավարձն է, 357 հազար դրամը՝ թոշակը:

Հիշեցնենք, որ Գալուստ Գրիգորիչը ազգակցական կապի մեջ է պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) հետ, նրա փեսան է՝ քրոջ ամուսինը: Սահակյանի երկու որդիները նույնպես բարձր պաշտոն են զբաղեցնում. Արման Սահակյանը Պետական գույքի կառավարման վարչության պետն է, Տիգրան Սահակյանը՝ առողջապահության նախարարի տեղակալը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ