News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերեւում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս  հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սեւ փողերի» շրջանառությունը: Այսինքն՝ եթե կա «նայողի» ինստիտուտը, ապա ՔԿՀ-ում չի կարող չլինել նաեւ կոռուպցիա:

«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ-ներում ներքին հերարխիան եւ «սեւ փողերի» շրջանառությունը բացառելու համար:

«Մենք որեւէ ինստիտուտ զսպելու խնդիր  չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալներն օրենքի առաջ հավասար են»,- պատասխանել է Օսիկյանը: Իսկ «սեւ փողերի» երեւույթն էլ, ըստ նրա, վաղուց իսպառ վերացվել է: Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց արդյո՞ք իրականությունն այդպիսին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ