Լիբիայի Բենգազի քաղաքում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, որի հետեւանքով մահացել է 8 մարդ, եւս 8-ը վիրավորվել է: Այս մասին հողորդել է Reuters-ը:
Իշխանությունները միջադեպի պատասխանատվությունը դրել են իսլամիստ գրոհայինների վրա: Զինվորական գերատեսչության ներկայացուցիչ ֆադհալ ալ-Հասին հայտարարել է, որ բանակը դուրս է մղել գրոհայիններին քաղաքի որոշ շրջաններից, նրանք մեծ կրուստներ են կրել եւ որպես վրեժ հրթիռակոծել են Բենգազին, հաղորդում է Lenta-ն: