Եգիպտոսում ոստիկանական մեքենան բախվել է բեռնատարին, որի հետեւանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում 13 ոստիկաններ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բենի Սուեյֆ նահանգի առողջապահության բաժնի ներկայացուցիչ Ալա Իզզաթը:
Բախումից հետո ոստիկանական մեքենան շրջվել է: Վթարը տեղի է ունեցել Կահիրեից հարավ գտնվող նահանգի գյուղերից մեկի ճանապարհին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Եգիպտոսը հայտնի է ճանապարհային ենթակառուցվածքների վատ վիճակով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Եգիպտոսում ամեն տարի ավտովթարներից մոտ 12 հազար մարդ է մահանում: