Արարատի մարզի Նորամարգ գյուղում մայիս 29-ին սրընթաց զարգացող քաղցկեղից մահացած նորակոչիկ, ազգությամբ եզդի 19-ամյա Խդր Սարոյանին կհուղարկավորեն վաղը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը:
«Հոգեհանգստյան արարողությունն այսօր է լինելու, մեր զինկոմիսարիատից եկել են եւ զբաղվում են հուղակավորության հարցերով»,-նշեց նա:
Նշենք, որ Խդր Սարոյանը այս տարվա հունվարի 12-ին էր զորակոչվել բանակ, երդման արարողությունից հետո բարձր ջերմություն է ունեցել, երկար ժամանակ հոսպիտալներում է անցկացրել: Գյուղապետի խոսքով՝ մինչեւ զորակոչվելը ոչ ոք չի իմացել նրա հիվանդության մասին: