News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Կուտինոերաբուձիմա կղզում, որտեղից երեկ տարբանել էին բոլոր բնակիչներին, հրաբխի ժայթքումն այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան, ավարտվել է, սակայն կարող է վերսկսվել: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի օդերեւութաբանական ծառայությունները:

Սինդակե հրաբուխը սկսել է ժայթքել մայիսի 29-ին՝ դուրս նետելով ծխի ու մոխրի սյուն, որի բարձրությունը հասնում է 9 հազար մետրի: Բացի այդ, գրանցվել են ավելի քան 100 հրաբխային ստորերկրյա ցնցումներ:

Աղետին տրվել է վտանգավորության 5-րդ աստիճան, որը պահանջում է բնակիչների անհապաղ տարհանում: Կղզու վրա եղել է 137 բնակիչ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ