Չինաստանի Հունան նահանգի հանքահորերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել, եւս 6-ը արգելափակված են մնացել հողի տակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը։
Իշխանությունների տվյալներով՝ վթարի պահին հանքում եղել է 11 հանքափոր, որոնցից 3-ը ինքնուրույն դուրս են եկել հանքից։