Արտաշատի Մարքս փողոցի 21 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 70-ամյա Կ. Մուրադյանի դին: NEWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին, ժամը 13.20-ին, Ա. Մուրադյանը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ գնացել է հորն այցելության և տեսել է, որ նա մահացած է:
Իրավապահները տանը հայտնաբերել են 70-ամյա թոշակառուի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն: