News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վանաձորում դանակահարության պատճառով մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով 3 տարով ազատազրկված՝ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ բողոքարկել են վիրաբույժի խափանման միջոց կալանավորումը:

«Նախնական կալանքի հարցով ենք դիմել Եվրոպական դատարան: Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ն արդարացի որոշում կկայացնի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբանը վերաքննիչ բողոք չի ներկայացնելու առաջին ատյանի որոշման վերաբերյալ, որի համաձայն՝ բժիշկը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել էր: Հոկտեմբերի 13-ին սպանությունը կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել էր, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Ավելի ուշ արդեն մեղադրանք էր առաջադրվել Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին այն բանի համար, որ նա իր մասնագիտական պարտականությունները կատարել էր ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ