News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել Ադրբեջանում 5-ամյա աղջնակի դաժան սպանության  մանրամասները։ Հիշեցնենք, որ երեխային բռնաբարել էին, իսկ այնուհետեւ սպանել։ Ինչպես գրում է haqqin.az-ը, սպանված երեխայի հարեւանները պատմել են, որ նրա մայրը դեպքից մի քանի օր առաջ եռացրած ջրից ստացած այրվածքներով հիվանդ պառկած է եղել անկողնում, իսկ աղջկան խնամել է հայրը։ Միջադեպի օրը հայրը 15 րոպեով մենակ էր թողել բակում իր խաղալիքներով խաղացող աղջկան, իսկ այդ ժամանակ 32-ամյա հարեւանը՝  Յակով Չերնովը, որին բոլորը հանգիստ ու խաղաղ մարդ էին համարում, կանչել է աղջկան իր մոտ, բռնաբարել եւ ձեռքերով խեղդել։ Քանի որ ցերեկը դժվար է եղել դիակը թաքցնել, տղամարդը աղջկա մարմինը փաթաթել է գորգի մեջ եւ, ծածկելով այլ իրերով, դրել է աղբանոցում։

Երբ երեխայի կորուստը հայտնաբերած հայրը սկսել է որոնել աղջկան, նրան են միացել նաեւ մյուս հարեւանները, այդ թվում՝ հանցագործը։

Գիշերը արթուն մնացած ծնողները հարեւան բակից բահի զնգոցի ձայն են լսել եւ դուրս գալով բակ՝ տեսել են, որ Չերնովը ինչ-որ բան է փորում։ Ծնողները ոստիկանություն են զանգահարել։ Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները հայտնաբերել են երեխայի դիակը։

Այս պահին Չերնովի տունը շրջապատված է ոստիկաններով, որպեսզի տեղաբնակները նրան ինքնադատաստանի չենթարկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ