News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 27-ամյա Արմեն Դ.-ին եւ 24-ամյա Արման Գ.-ին:

Պարզվել է, որ վերջիններս ժամը 05.20-ին Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված, Դ. Գ.-ին պատկանող «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն երբ մեքենայի տերը նկատել է՝ նրանք «Լեքսուս» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի` ընթացքում վնասելով «ՎԱԶ-2112», «Տոյոտա», «Կիա Օման», «Մերսեդես» եւ «Միցուբիշի ԻՈ» ավտոմեքենաները /վարորդների տվյալները պարզվում են/:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ