Մայիսի 29-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում Մրգաշեն-Արտամետ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես E 320» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի 4 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: