News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցությունն ամեն գնով փորձում է պահել իր իշխանությունը, քանի որ վստահ է՝ ժողովուրդը տեր չի կանգնի իր իրավունքներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, «Քաղաքացիական համաձայնագրի» հիմնադիր համագումարին ասաց խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

«Իշխանությունները հասկանում են, որ մի քանի ըմբոստների հարցն էլ կարելի է լուծել նրանց բանտարկումով։ Ընդդիմությունն էլ է նպաստել դրան. ժողովրդին հանում են փողոց, հետո նրան ձեռնունայն տուն են ուղարկում, թե ավելի մեծ զանգված պետք է հավաքել՝ այս կերպ ջարդելով ընդդիմության ողնաշարը։ Թեժ աշունների եւ թեժ գարունների մասին խոստումները վերջնականապես հուսալքել են ժողովրդին»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Նա ընդգծեց, որ իրենց նպատակն է դառնալ այն ուժը, որն ի զորու է փոփոխություններ բերել, ոչ թե հայտարարել, թե իրենք կան, գոյություն ունեն։

Նշենք, որ համագումարի սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հիմնադրում է կուսակցություն, որը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ