News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բանկային ոլորտի վերահսկողության եւ կարգավորման գործակալությունը հայտարարել է, որ իր հսկողության տակ է վերցնել Bank Asya խոշորագույն բանկը, որը կապված է նախագահ Էրդողանի ընդդիմադրի հետ։

Վերահսկիչ մարմնի ներկայացուցիչների խոսքով՝ բանկի խնդիրները սպառնում են Թուրքիայի ֆինանսական կայունությանը։

Փետրվարին վերահսկիչ մարմինը ազատել էր աշխատանքից բանկի ղեկավարին՝ պատճառաբանելով բանկի գործունեության ոչ թափանցիկ լինելը, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Bank Asya-ն հիմնադրվել է ԱՄՆ-ում ապրող մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից։

Էրդողանը հրամայել է պետական ընկերությունները, ոստիկանությունն ու դատական համակարգը «մաքրել» գյուլենականներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ