30-ամյա Արտյոմ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելու համար: NEWS.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արտյոմ Ղ.-ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին պոռնկությամբ զբաղվելու համար ստեղծել է հաստատություն և ղեկավարել այն:
Երիտասարդը ապրում է Երեւանում, խափանման միջոց է ըտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Գործը կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, առաջին նիստի օրը հայտնի չէ: