Ավստրալիայի հարավ-արեւելքում ավտովթարի պատճառով ավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետեւանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ։
ABC հեռուստաընկերության տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Բալարաթ քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսում եղել է 14 ուղեւոր, որոնցից մեկը ծանր վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել է Royal Melbourne հիվանդանոց։
Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։