News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է վերադառնա եվրոպական ինտեգրմանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է փոխի իր աշխատանքի ոճն ու մենթալիտետը: «Պատրա՞ստ է պետական համակարգն այդ փոփոխություններին, անկախ նրանից, ԵՄ կողմից դրամական աջակցություն կլինի, թե ոչ: Եթե ոչ, ապա ԵՄ-ն կնախընտրի աշխատել մյուս երեք երկրների հետ (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա), որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը»,-նշել է Թեւան Պողոսյանը:

Շրջանակային համաձայնագիրը, նրա համոզմամբ, բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ ԵՄ-ի շահերից: Եվրամիությունն ուզում է, որ իր հարեւանները կանխատեսելի ու կայուն լինեն»,-ընդգծել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ