News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ մայիսի 30-ին, այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ մասնակցել է լիբանանյան Gardenia Lebanese Farms L.L.C. Pecan Farms ընկերության կողմից իրականացվող ընկուզենու այգիների հիմնման պաշտոնական մեկնարկի արարողությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին եւ աջակիցներին նման կարեւոր նախաձեռնության համար:

«Ես բարձր եմ գնահատում այս ծրագրի իրականացումը, քանի որ այն նոր համագործակցություն է երկու երկրների գյուղատնտեսության ոլորտներում, որի շրջանակում Եղվարդ համայնքում այսօր  հիմնվել է  պեկան տեսակի ընկուզենու այգի, որն  իր տեսակով միակն է հանրապետությունում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` ընկերությունն անցյալ տարի ցանկություն էր հայտնել Հայաստանում այգիներ հիմնել, այդ նպատակով  Եղվարդում գնել էր 100 հեկտար անմշակ հող եւ  այսօր արդեն  22 հեկտար տարածքի վրա հիմնել է  ընկուզենու այգիներ: Այգիներում ներդրվել է  կաթիլային ոռոգման համակարգ, նախատեսվում է նաեւ հետագայում կարկտապաշտպան ցանցեր տեղադրել:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարությում եմ, որ 6 տարվա ընթացքում Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա պեկանի արտադրության աշխարհի քարտեզի վրա»,- իր խոսքում ընդգծել է  Gardenia Lebanese Farms L.L.C. ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլա Աբու Ֆայզալը:

Նրա խոսքով` ընկերության կողմից իրականացվող ծրագրերի եկամուտները կմնան Հայաստանում. Հայաստանն իմ սրտում է եւ նրա ապագան շատ լավն է`  հավելել է Նիկոլա Աբու Ֆայզալը:

Նշենք, որ Լիբանանի Gardenia Lebanese Farms L.L.C. ժամանակակից սննդի արտադրության ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ եւ հայտնի ընկերություններից մեկն է եւ իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 43 երկրներ: Այժմ Gardenia Grain D’Or ապրանքանիշը համարվում է Մերձավոր Արեւելքի առաջատար ապրանքանիշերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ