News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիկահերները վերջապես ունեն սեփական տոնը։ Մայիսի 31-ը պաշտոնապես հայտարարվել է շիկահերների միջազգային օր, գրում է Calend.ru-ն։

Անեկդոտների մշտական հերոս շիկահերները, որոնք օժտված են գերկանացի տրամաբանությամբ, այդ տոնն առաջին անգամ նշել են 2006թ.։ Նրանք որոշեցին այդ օրը իրենց պարգեւատրել «Ադամանդե վարսակալ» մրցանակով։ Դա շիկահերների առաջին հատուկ մրցանակն է։

Գիտնականները կարծում են, որ իսկական շիկահերը հազվագյուտ երեւույթ է։ Նրանց հաշվարկով՝ արդեն 2202թ. շիկահերները կվերանան երկրի երեսից։ Միայն վերջին 50 տարիների ընթացքում  նրանց թիվը 49 տոկոսից նվազել է 14 տոկոսի։ Դրա պատճառները մի քանիսն են։ Նախ, որպեսզի երեխան շիկահեր ծնվի, երկու ծնողն էլ պետք է շիկահեր լինեն։ Երկրորդ՝ գերազանցապես սեւահեր մարդկանցով բնակեցված երկրներում ծնելիության քանակն աճում է։ Իսկ ահա գերազանցապես բաց գույնի մազեր ունեցող մարդկանցով բնակեցված երկներում՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, ընտանիքներում որպես կանոն ծնվում է մեկ երեխա։

Գիտնականների կարծիքով՝ վերջին շիկահերը ծնվելու է  Ֆինլանդիայում, որտեղ ամենից շատ են բնակվում շիկահերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ