News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում Վլադիմիր Գասպարյանը ուշագրավ նշանակումներ է արել՝ պաշտոնանկ արվածներին վերադարձնելով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին տեղեկությունը, որ Վահրամ Ենոգյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնում, որտեղ եւ աշխատում էր մինչ պաշտոնանկությունը: Այդ պաշտոնը զբաղեցնող Արթուր Հակոբյանն էլ նշանակվել է Գյումրիի Կումայրի բաժնի պետ, իսկ Կումայրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Պետրոսյանը եւս վերադարձվել է նախկին պաշտոնին՝ նշանակվելով Արթիկի ոստիկանապետ: 

Նշենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենոգյանի պաշտոնանկությունը կապվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ժ«դեբոշների» հետ: Հենց դրանից հետո Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաեւ այցելեց մարզ՝ հրավիրելով խորհրդակցություն, ներկայացնելով նոր ոստիկանապետին եւ հանդես գալով կոշտ գնահատականներով:

Տպել
Ամենաշատ