News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունն այլ որոշում չուներ, քան հեռացնել բրյուսելցի պատգամավոր Մահինուր Օզդեմիրին: Այս մասին հայտարարել է Բրյուսելի խորհրդարանում «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» խմբակցության ղեկավար Բենուա Սերքսը՝ մեկնաբանելով ծագումով թուրք պատգամավորի հեռացումը՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:

Ինչպես գրում է «La Libre»-ն, Սերեքսը նշել է, որ նրա հեռացումը կապված չի եղել նրա աշխատանքի հետ: «Եթե բոլորը չեն պաշտպանում կուսակցության քաղաքական նախագիծը, դա վարկաբեկում է այն: Այնպես որ որեւէ այլ որոշում չի եղել, բացի հեռացումից»,-հայտարարել է խորհրդարանականը:

Այլ կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես մեկնաբանել են պատգամավորի հեռացման փաստը: Բրյուսելի խորհրդարանում «Բարեփոխականների շարժում» խմբակցության ղեկավար Վենսան Դե Վոլֆն ասել է. «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության որոշումը պատիվ է բերում այդ քաղաքական միավորմանը: 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը նպաստում է հիշողության պարտքին, որը յուրաքանչյուր ժողովրդավարի պարտականությունն է: Այդ ցեղասպանության ժխտումը վիրավորում է զոհերի հիշտատակը եւ ակնհայտորեն խախտում մարդասիրական արժեքները, որոնց կրողն ենք մենք: Ոչ մի քաղաքական կուսակցություն չի կարող հանդուրժել իր միջավայրում այդ հանցագործությունների նկատմամբ ժխտումը կամ ամոթալի լռությունը»:

Առավել կոշտ է արձագանքել Բելգիայի ներկայացուցիչների պալատում «Բարեփոխականների շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Դենի Դյուքարմը, ով հայտարարել է, որ այդ քայլը «հաստատում է 2009-ին Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնի կողմից հայտարարվող համայնքնային մոտեցման ընտրության ձախողումը»: Դյուքարմը բազմիցս դեմ է արտահայտվել, որպեսզի պատգամավորները խորհրդարաններում հրապարակավ ի ցույց դնեն իրենց կրոնական համոզմունքները:

«Էկոլո» կուսակցության ղեկավարությունը համարում է, որ բացի Օզդեմիրի հեռացումից, կարեւոր է պայքարել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ համայնքային մոտեցման դեմ:

Հիշեցնենք, որ Բելգիայում «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունն իր շարքերից հեռացրել է ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու համար: Ավելի վաղ կուսակցության ղեկավար Բենուա Լյուտժենը հայտարարել էր, որ եթե կուսակցությունում կան ժխտողներ, նրանց անհապաղ կվռնդեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ