News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է աղետ լինել: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, որպես բողոքի նշան մարդկանց փողոց դուրս գալը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ նման բեռի տակ մարդիկ չեն կարող գոյատեւել:

«Առանց այդ էլ մարդիկ, այսպես ասենք, ամենալավ սոցիալական պայմաններում չեն, ու այստեղ նոր բեռ է ավելացվում: Չեմ ուզում խտացնել գույները, բայց դա կարող է վերջը լինել»,-հայտարարել է Բոստանջյանն ու հավելել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետք է պարզապես կրճատի իր չափից դուրս ծախսերը»:

Հիշեցնենք, որ ներկայումս բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային ժամերի համար կազմում է 41,85 դրամ, գիշերային ժամերի համար՝ 31,85 դրամ: ՀԷՑ-ն իր հայտում առաջարկում է այդ սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ