News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր՝ մայիսի 30-ին, ներկա է գտնվել Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց տան բացմանը: Նոր սրահը, որտեղ տեղակայված է նաեւ հարթաշենցի զոհված ազատամարտիկներին նվիրված տուն-թանգարանը, կառուցվել է մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Արզումանովի ֆինանսավորմամբ:

Հանդիսավոր միջոցառմանը Արայիկ Հարությունյանը բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը, որը նրան շնորհվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով` Արցախում բարեգործական ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալություն հայտնելով պետական բարձր պարգեւի համար, բարերարը հայրենի գյուղի զարգացմանը հետագայում եւս իր նպաստը բերելու պատրաստակամությունն է հայտնել: Նա համագյուղացիներին մաղթել է բարեկեցություն եւ որ նոր դահլիճը օգտագործվի միայն բարի միջոցառումների համար:

Շնորհավորելով հարթաշենցիներին նորակառույց շենքի շահագործման առթիվ, ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ նման ծրագրերի իրականացման շնորհիվ երիտասարդներն ավելի ամուր կկանգնեն իրենց հայրենի հողին՝ շենացնելով այն: 100-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար հանդիսությունների նոր սրահը մեծ նվեր է եւ համալրում է պատերազմից ի վեր գյուղի զարգացմանն ուղղված միջոցառումների շարքը: Կառավարության ֆինանսավորմամբ գյուղն ապահովված է ջրով, վերանորոգվել են բնակելի տներ եւ տանիքներ:

Տպել
Ամենաշատ