News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝  NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային շարունակում են միանալ շոու բիզնեսի աստղեր, մարզիկներ եւ քաղաքական-հասարակական գործիչներ:

Հյուսիսային պողոտայում վաղը` ժամը 11–ին մեկնարկող պաղպաղակի բարեգործական վաճառքին կմասնակցեն Գոհար Գասպարյանը, Էրիկ Անթառանյանը, Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Ֆաինա Հարությունյանը, Vitamin-ի Վաչեն, Արման Մարգարյանը, Մերի Ներսիսյանը, Դավիթ Մարդյանը։ Երեկոյան բացօթյա համերգին կմասնակցի նաեւ Արթուր Իսպիրյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ NEWS.am–ի անձնակազմի հետ միասին պաղպաղակ կվաճառեն Լուիզա Ներսիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Տեր–Մինասյանը, քաղաքական գործիչներից՝ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Իրինա Քոչարյանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երգիչ-երգչուհիներ, դերասաններ, մարզիկներ։

Բարեգործական ակցիայի առաջին հատվածը` ժամը 11–ից սկսած, փոքրիկ այցելուների համար է, որոնց սպասում են նվերներ եւ անակնկալներ, մանակակն խաղեր, մրցույթներ: Ժամը 12:00-ից կսկսվի բացօթյա համերգ՝ հատուկ փոքրիկների համար, որին կմասնակցեն նրանց սիրելի փոքրիկ երգիչները՝ Դալիթան, Նանուլը, Մերի Մ-ն, Մեգին, Բեթին, Մոնիկա Ավանեսյանը, Մերի Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը եւ այլք։ Ամբողջ ընթացքում երեխաների հետ կլինեն նրանց սիրելի մուլտֆիլմերի հերոսները:

Ժամը 17:00-ից` համերգային ծրագրի 2-րդ հատվածում ելույթ կունենան Արամ MP3-ին, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սոնա Շահգելդյանը, Գրիգոր Կյոկչյանը, Անահիտ Շահբազյանը, Սյուզի Մելիքյանը, Նարեկ Մակարյանը, Գաբրիելա Գալոյանը, Սարգիս Ավետիսյանը, Նարե Գրիգորյանը, Սոնե Սիլվեր, Գեորգի Բունիաթյանը: Համերգին կմասնակցեն նաեւ DJ Smoke–ը եւ Dj Vakcina-ն։

Պարային համարներով հանդես կգան «Սոֆի Դեւոյանի հոգու եւ պարի թատրոնի», «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի եւ «Նոստալջիա» պարային խմբի սաները։

Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից  գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։

Ակցիան կսկսվի ` մայիսի 31–ի առավոտյան ժամը 11–ին եւ կշարունակվի մինչեւ երեկո։

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ