News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստ է համագործակցելու այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք մեղսակից չեն եղել 2008.թ մարտի 1-ի ոճրագործությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով, այն հարցին, թե իրենք արդյոք կհամագործակցեն նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

«Մենք բազմիցս ասել ենք, որ անընդհատ փորձելու ենք ճակատ կազմել այլ ուժերի հետ եւ կյանքի կոչել մեր նպատակները: Մենք չենք կարծում, որ այն, ինչով զբաղվում ենք, միայն մեր գործն է, անպայման պետք է կոնսոլիդացիա լինի, եթե ոչ բոլոր հարցերի շուրջ, ապա զգալի հարցերի շուրջ: Վերջիվերջո, դժվարությամբ, բայց հաջողվելու է լուծումներ գտնել: Բացի 2008 թ մարտի 1-ի ոճրագործության մեղսակից ուժերից, մնացած բոլոր ուժերի հետ համագործակցության փորձեր միշտ էլ պետք է լինեն, անկախ նրանից, թե այդ ուժերը սայթաքել են, թե ոչ»,- ասաց Սեֆիլյանը:

Նշենք, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համագումարին կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իրենք չեն բացառում քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությունը, եթե լինի կոնկրետ օրակարգ եւ կոնկրետ առաջարկ: Մինչդեռ կուսակցության խորհուրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի կարծիքով՝ ներկայիս ընդդիմադիր ուժերը վստահություն չեն ներշնչում, եւ նոր ուժերի ստեղծման կարիք կա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ