News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչությունը 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 254 հազար մարդ, որի 64 տոկոսը կենտրոնացած է քաղաքներում, 36 տոկոսը՝ գյուղական բնակավայրերում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից:

Երեւանի բնակչությունը կազմել է 1 մլն 119 հազար մարդ, որը բնակչության ընդհանուր թվաքանակի 34,4 տոկոսն է։ Մարզերից ամենամեծ բնակչությունն ունի Արմավիրը (284,9 հազար մարդ), ամենափոքրը՝ Վայոց Ձորը (55,9 հազ. Մարդ)։ Խոշոր քաղաքներից Գյումրիում բնակվում է 146 հազար մարդ, իսկ Վանաձորում՝ 105 հազար մարդ։ Մեծությամբ երրորդ քաղաքը Կապանն է՝ 62 հազար բնակչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ