News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի զորամասերից մեկում անցած տարվա հունիսի 20-ին մահացած զինծառայող Գրիշա Խաչատրյանի գործից առանձնացված մասի դատաքննությունն ավարտվել է:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործով միակ մեղադրյալ սերժանտ Վարդան Կիրակոսյանի դատավճիռը կայացվել է. սերժանտը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Կիրակոսյանն է մարտական դիրքում հայտնաբերել շարքային զինծառայող Գրիշա  Խաչատրյանի դիակը եւ վերջինիս ամրակցված ինքնաձիգը: Անձնական  շահագրգռվածությունից ելնելով`Վարդան Կիրակոսյանն անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը եւ վերցրել դիակի կողքին եղած ինքնաձիգը: Այնուհետեւ սերժանտը հանել է պահատուփը, լիցքաթափել զենքը՝ դրանով իսկ խախտելով ինքնաձիգի իրական տեղադրությունը, պատշաճ չպահպանելով դեպքի վայրը եւ խոչընդոտ առաջացնելով իրավապահ մարմինների կողմից դեպքի իրական հանգամանքները բացահայտելու եւ մեղավոր անձանց պարզելու ուղղությամբ իրականացվելիք գործառույթների, ինչպես նաեւ նշված մարմինների գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Գրիշա Խաչատրյանի գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով, Գրիշա Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով: Գրիշա Խաչատրյանի հարազատները պնդում են, որ նրան սպանել են: Գործով միակ կալանավորվածը սերժանտ Վարդան Կիրակոսյանն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ