News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կատարի 3-րդ շեյխի 3 կանանցից 2-րդը՝ Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան հունիսի 4-ին չարտերային թռիչքով վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ (ֆոտոռեպորտաժ)

Մերձավոր Արեւելքում հայտնի ազդեցիկ շեյխուհի Մոզան, որի մասին անթաքույց հիացմունքով են գրում Forbes-ից մինչեւ Vogue առաջատար ամսագրերը, Հայաստան է ժամանել մասնավոր այցով։ Նրա առաջիկա հանդիպումների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Վաղը՝ հունիսի 5-ին, նա չարտերային չվերթով կմեկնի Երեւանից Թբիլիսի։

Շեյխուհի Մոզան 7 երեխաների մայր է։ Նա ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։

Նա ծնվել է 1959թ. Կատարի Ալ Խոր քաղաքում։ Նրա հայրը հաջողակ կատարցի գործարար Նասեր բեն Աբդուլլահ Ալ Միսնիդն է։ 1977թ. նա 18 տարեկան հասակում ամուսնանում է Կատարի գահաժառանգ արքայազն Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի հետ։ Մոզայից բացի շեյխն ունի եւս 2 կին։ Սակայն նրա կանանցից միայն Մոզան է հանրային գործունեությամբ զբաղվում։ Նա լավ կրթություն է ստացել, հայտնի է նորաձեւության աշխարհում, ակտիվ մասնակցում է երկրի հասարակական կյանքին, հիմնականում զբաղվում է կրթության խնդիրներով։

Լուսանկաները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ