News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ NEWS.am-ը տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կփորձի պարզել նրանց կանխատեսումները և ում են նրանք երկրպագելու հունիսի 6-ին Բեռլինում կայանալիք խաղում:
Ռուս հայտնի մեկնաբան Վլադիմիր Ստոգնիենկոն NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում արեց հետևյալ կանխատեսումը.

«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» հնարավորություններն ավելի մեծ են: Նա անկասկած այդ խաղի ֆավորիտն է: «Յուվենտուսը» որպեսզի կարողանա հաջողության հասնել, պետք է կարողանա տակտիկապես հիանալի խաղալ և օգտնվել գրոհների ժամանակ ստեղծված պահերից: Իսկ իտալացիները հաստատ կունենան այդպիսի հնարավորություններ, քանի որ «Բարսելոնան» որքան էլ ահեղ է հարձակման գծում, բայց ունի մեծ խնդիրներ պաշտպանությունում: Եթե կա մեկ թիմ, որը կարող  է հաղթել «Բարսելոնային» տակտիկապես, ապա դա «Յուվենտուսն» է:Մենք տեսանք, թե ինչպես նրանք կիսաեզրափակչում հաղթեցին «Ռեալին»:

Չեմ թաքցնում, որ երկրպագելու եմ «Յուվենտուսին»: Երբ ռուսական թիմերը չեն խաղում, իմ համակրանքը միշտ իտալական թիմերի կողմն է»- ասաց Ստոգնիենկոն:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ