Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը չի ցանկանում մեկնաբանել էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խոսակցությունները։
Այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում փոխվարչապետը նշեց, որ իր կարծիքը կհայտնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո միայն։
«ՀԷՑ»-ի վերաբերյալ կարծիք չեմ արտահայտի, քննարկում է ընթանում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո միայն։ Ինքս որեւէ գների բարձրացումից ուրախություն չեմ կարող ապրել, բացի այն ապրանքներից, որոնք մենք ենք արտահանում»,- ասաց նա։
Նշենք, որ «ՀԷՑ»-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիան 40%-ով թանկացնելու հայտով։