News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Спорт-экспресс  կայքի գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց,Արաս Օզբիլիզի իրեն տված սկանդալային հարցազրույցի մասին, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ասել էր, որ «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը  իրեն չի խաղացնում հայ լինելու պատճառով, սակայն հաջորդ օրը հերքել էր այդ խոսքերը: Ինչպես նաև կիսվեց կարծիքով Սարգիս Հովսեփյանի հեռանկարների և ազգային հավաքականի հաջողությունների մասին:

Արթուր, Մոսկվայի «Սպարտակը» միշտ էլ հետաքրքիր  թեմա է հայերի համար, հատկապես վերջին տարիներին: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ի՞նչ կասեք, ինչ է կատարվում այնտեղ:

Այնտեղ տիրում է իսկական խառնաշփոթ: Համաձայնեք, որ ոչ միայն Ռուսաստանի այլ նաև Եվրոպայի չափանիշների համաձայն ահռելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող թիմը արդեն 15 տարի չի կարողանում չեմպիոն դառնալ, ուրեմն այնտեղ մի բան այն չէ: Երկրպագուների նոր սերունդ է մեծացել, որոնք չգիտեն, թե ինչ է չեմպիոնության զգացողությունը:

Իսկ ի՞նչն է սխալ արվում:

Ամեն ինչ: Ակումբում մեծ խնդիր կա ղեակավարման հետ: Թիմի ճակատագիրը տնօրինում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ ծանոթները, բացակայում է մենեջմենթի գաղափարը, չկա միասնականություն: Սարսափելի է մտածել, որ ոչ ոք չի ձգտում խաղալ «Սպարտակում», բացի երիտասարդներից, որոնք դեռ չեն հասցրել վարակվել անտարբերության վարակով:

Վերջերս Լեոնիդ Ֆեդունը հայտարարեց, որ լքում է տնօրենների խորհդրի նախագահի պաշտոնը: Դա ինչ-որ բան կփոխի՞:

Ոչ մի բան չի փոխվի: Նա պարզապես հոգնեց քավության նոխազ լինելուց, քանի որ վերջին տարիներին ազգային ողջ բարկությունը նրա վրա էր թափվել: Կարծում եք, եթե ինչ-որ մեկը շարունակի գումարներ ներդնել թիմի մեջ, նա կդադարի՞ այն ղեկավարելուց: Իսկ նրա` «Թող հիմա թիմով զբաղվեն պորֆեսիոնալները» արտահայտությունն ասված էր երկրպագուներին ուրախացնելու համար, և այդ ամենի մեջ ավելի շատ լսվում է հեգնանք քան իրականությունը:

Չե՞ք հավատում, որ «Սպարտակին» ապագայում լավ ժամանակներ են սպասում:

«Սպարտակը» ռուսական մյուս թիմերց շատ հետ է գործերը դասավորելու հարցում, անգամ «Կրասնոդարից», մի թիմից որը մի քանի տարի առաջ անգամ գոյություն չուներ:

Իսկ ի՞նչ կասեք փոփոխությունների մասին: Ռոման Ասխաբաձեին փոխարինեց Սերգեյ Ռոդիոնովը:

Թեʹ այդ, թեʹ գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի նշանակումն արվում է որպեսզի հանգստացնեն մարդկանց: Բոլորը ցանկանում են վերակենդանացնել սպարտակյան ոգին և նրանց ասում են. «Ահա և ձեր ոգին, միայն մեզ հանգիստ թողեք»: Սելեկցիայի համար այժմ պատասխանատու է Յուխան Գերասկինը՝ Ֆեդունի աները, իսկ առաջ Ասխաբաձեն էր՝ մեկ այլ բաժնետերի ապագա փեսան: Մինչ «Սպարտակում» չհայտնվեն գրագետ մենեջմենթի տիրապետող մարդիկ, չգա ուժեղ գլխավոր մարզիչ, ով կարողանա ոչ միայն լավ մարզիչ այլ նաև լավ մենեջեր լինել, և թիմի ենթակառուցվածքի խնդիրները չլուծվեն, ոչինիչ չի փոխվի:

Այսքանից հետո «Սպարտակը» նույն մասսայանակությու՞նն է վայելում:

Այո: Երկրպագուները, կարծում եմ, միակ բանն է, որ մնացել  «Սպարտակի» մոտ: Նրանք, միևնույն է, իրենց թիմի կողքին են, չնայած արդեն երկրորդ տասնամյակ հիասթափությունից բացի ոչինչ չեն տեսնում:

Ի՞նչ է սպասվում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիզին:

Յուրայի հարցում շատ բան է կախված Ալենիչևից: Եթե նրան հաջողվի Յուրայի մոտ վերադարձնել ֆուտբոլ խաղալու ցանկությունը, ապա չեմ կասկածում, որ նա կկարողանա թիմին օգուտ տալ: Եթե ոչ, ապա նա կհայտվի օվկիանոսից այն կողմ, որտեղ նրան սպասում է ընտանիքը և MLS-ից ինչ-որ թիմեր:

Իսկ Օզբիլիզին պետք է շատ աշխատել, որպեսզի ապացուցի, որ արժանի է խաղալ «Սպարտակում», և անել դա խաղադաշտում այլ ոչ թե մամուլում:

Այնուամենայնիվ, ի՞նչ էր տեղի ունեցել իրականում: Արասը Ձեզ հարցազրույց էր տվել, որտեղ ասել էր. թե Յակինն իրենց չի խաղացնում ազգության պատճառով, իսկ հետո ասել էր` նման բան չի եղել:

Այդ հարցազրույցում ոչ մի կեղծ բառ չկա: Ես հասկանում եմ, որ կողքից կարող է թվալ, որ լրագրողը սենսացիայի հետևից ընկնելով ստիպել է ֆուտբոլիստին ասել բաներ, որ նա անգամ չէր էլ մտածում: Իրականում ամեն բան հակառակն էր: Այդ հարցազրույցի համար հենց Արասն էր խնդրել: Ավելին՝ նա ոչ միայն հարցազրույց էր խնդրում, այլ նաև սենսացիա էր ցանկանում: Եվ միայն այն բանից հետո, երբ ես ասացի, որ այդ հարցազրույցը կհայտնվի առաջին էջին, նա սկսեց սրտաճմլիկ պատմություն պատմել գեղեցիկ գույներով:

Փաստորեն ասում եք, որ նա է շեշտը դրել ազգության թեմայի վրա:

Այո: Ի սկզբանե ես անգամ չէի էլ մտածում, որ հարցազրույցը կհասնի այդ թեմային, և ես անգամ չէի էլ մտածի այդ հարցը տալ: Ես անգամ նրան փորձեցի բացատրել, որ Յակինը պրոֆեսիոնալ է և խիստ կարգապահության կողմնակից, հայերին վերաբերվում է այնպես, ինչպես չինացիներին և մյուսներին, բայց Արասը մնաց իր ասածին: Բացի այդ, այն որ իրեն ուղարկել էին երկրորդ թիմ հենց ապրիլի 24-ին նա համարում է միտումնավոր քայլ: Երևի կարդացել եք այդ հարցազրույցը:

Կարծում եմ` Հայաստանում բոլորն են կարդացել:

Իմ կարծիոքվ այդ հարզազրույցը բացեց Արասի էությունը: Շոպենհաուերը ունի հիանալի խոսքեր. «Մարդ ով ոչինիչ չունի, ինչով կարելի է հպարտանալ, կառչում է միակ հնարավությունից, որն իրեն տարբերում է մյուսներից՝ հպարտանում է իր ազգությամբ»: Չնայած եթե նա այնդպես հպարտանար իր ազգությամբ, ինչու պետք է նրան մեկ տարի համոզեին որպեսզի միանար ազգային հավաքականին: Ես չէի էլ զարմանա, եթե Թուրքիայի հավաքականը նրան հրավիրեր, և նա համաձայներ այն ժամանակ: Ցավոք, սա այն դեպքն է, երբ սեփական PR-ը և փողը վեր է դասվում ազգային հպարտությունից: Կհավատա՞ք, որ Մխիթարյանը այդպիսի երկմտանքի առաջ կանգներ` Հայաստան, թե Ֆրանսիա: Ես՝ ոչ:

Այնպիսի տպավորություն է, որ Արասից նեղացած եք:

Նեղանում են աղջիկները: Այն բանից հետո, երբ նա հրաժարվեց իր բառերից և անգամ ներողություն չխնդրեց, որ ինձ այդպիսի անհարմար իրավիճակում գցեց՝ հիանալի հասկանալով որ այդ հարցազրույցի ձայնագրությունը կա, նա պարզապես դադարեց ինձ համար գոյություն ունենալ: Իսկ որպես ֆուտբոլիստ ես նրա հանդեպ լիովին օբյեկտիվ եմ: Եթե արժանի լինի, առաջինը նրան կգովեմ:

Կարծես «Սպարտակի» ղեկավարությունից Ձեզ անվանեցին սենսացիայի և ռեյտինգի հետևից վազող լրագրող:

Դա Ասխաբաձեն էր, ով ի սկզբանե հավատաց, որ Արասը ճիշտ էր, բայց հետո երբ ճշտեց Արասին տուգանեցին: Այնուամենայնիվ, լսել բարոյական խրատներ մի մարդուց, ով շատ բուռն անցյալ ունի և ոչ պակաս հետաքրքիր ներկա, իսկապես զվարճալի էր:

Ինչպե՞ս այդ ամենն ավարտվեց:

Կատարվածը ամենից շատ տխրեցրեց Ջեվան Չելոյանցին, ում միանգամից վերնագրեցին այդ հարցազրույցի հեղինակ: Իբր, նա այնդպես ցանկանում էր ազատվել թուրք մարզչից: Բայց երբ նա իմացավ ճշմարտությունը, Օզբիլիզը և նրա գործակալ Վալերի Հովհաննիսյանը, առանց ում թույլտվության Արասը դժվար մի բառ ասեր, ստացան իրենց բաժինը:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:

 

Վերջերս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը փոխվեց: Բեռնար Շալանդին փոխարինեց Սարգիս Հովսեփյանը:

Ցավալի է, որ Շալանդին թույլ չտվեցին աշխատել և կառուցել իր թիմը: Այո, հավաքականը արդյունքի չհասավ, բայց նա գոնե ուներ գաղափարներ, որոնք ցանկանում էր իրականացնել: Նա հիանալի ուսամնասիրել էր հայկական ֆուտբոլը և գիտեր անգամ առաջին դիվիզիոնում հանդես եկողներին: Եվ քանի որ Հայաստանի ազգային հավաքականը տաղանադավոր ֆուտբոլիստերի ավելցուկ չունի, մեկ կամ երկու առանցքային ֆուտբոլիստների բացակայությունը չէր կարող չանդրադառնալ  խաղի և արդյուքնի վրա: Ես Շալանդին հնարավորություն կտայի, ինչպես նաև թույլ կտայի ինքնուրույն որոշումներ կայացնել:

Նկատի ունեք ֆուտբոլիստներ հրավիրելը:

Նաև դա: Ֆուտբոլի ֆեդերացիան, իհարկե շատ բան է անում կառուցելով ակադեմիաներ, դպրոցներ, դաշտեր: Եվ դա անում է ոչ միայն FIFA-ի, այլ նաև սեփական միջոցներով: Բայց պետք է հասկանալ, որ դրա արդյունքը մենք կտեսնենք տասը տարի անց: Իսկ Հայաստանն այս պահին արդեն ունի հավաքական: Աշխարհում ապրող տասը միլիոն հայերի համար շատ կարևոր է, որպեսզի նա ոչ միայն հանդես գա, այլ նաև արդյունք ունենա: Դրա համար նա պետք է ունենա մասնագիտական մարզչական շտաբ, որը կունենա իր տեսակետը խաղ կառուցելու և թիմը զարգացնելու, ֆուտբոլիստներ հրավիելու, ամեն խաղի համար մարտավարություն մշակելու: Իսկ եթե գլխավոր մարզչի դերում լինի մարդ, ով վերևից ինչ-որ մեկի կողմից է ղեկավարվում, կստացվի ֆուտբոլային մենեջեր խաղ, ոչ թե պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Դրսում 21-րդ դարն է, իսկ մենք քարի դարում ենք դոփում:

Չե՞ք հավատում Սարգիս Հովսեփյանին:

Ես նրան հիանալի հիշում եմ որպես անզիջում և սկզբունքային ֆուտբոլիստի, ում մինչև հիմա շատ հարգում և սիրում են Պիտերում: Բայց ես կասկածում եմ, որ նա այդպիսի սկզբունքային և անզիջում մնա գլխավոր մարզչի պաշտոնում: Ուրախ կլինեմ սխալվել:

Պորտուգալիայի հետ խաղին Հայաստանի հավաքականի կազմի մասին ի՞նչ կասեք:

Շատ հարցեր կան: Ինչպես կարելի էր Մինսկի «Դինամոյի» վերջին ամսիների լավագույն ֆուտբոլիստին՝ Արթուր Եդիգարյանին չհրավիրել: Ինչու հավաքականում չկա Արտակ Դաշյանը, ով հիանալի է հանդես գալիս Մակեդոնիայում:Ինչու է անտեսվում Անդրանիկ Ոսկանյանը: Դենիս Թումասյանը Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից է, ով ցանկանում է հանդես գալ Հայաստանում և նա արդեն 30 տարեկան է: Հարցերը շատ են, պատասխանները քիչ: Չնայած բոլորն ամեն ինչ հասկանում են, բայց ոչինչ անել չեն կարող:

Ի՞նչ կանխատեսում կանեք Պորտուգալիայի դեմ խաղի վերաբերյալ:

Հուսամ` Հովսեփանին կհաջողվի թիմին ճիշտ տրամադրել պայքարելու: Պարզ է, որ պորտուգալացիների ընդհանուր մակարդակն ավելի բարձր է, բայց նվիրումով, ինչպես նաև Մխիթարյանի վերականգնված փայլուն խաղի շնորհիվ կարելի է հաջողության հասնել: Պարտուգալիան միջին թիմ է, որի կազմում խաղում է մեկ ուժեղ ֆուտբոլիստ, ով այս պահին ավելի շատ զբաղված է իր նոր ընկերոջ հետ հարաբերություններով:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ