News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրո 2016 ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցել է պորտուգալական www.portugoal.net  կայքի գլխավոր խմբագիր Տոմ Կունդերտի եւ o jogo մարզական պարբերականի լրագրող Պեդրո Ռիբաշի հետ

Ի՞նչ եք սպասում այս խաղից:

Տ.Կ. Կարծում եմ՝ դժվար խաղ է լինելու, ինչպես առաջինն էր՝ թիմերը քիչ հնարավորություններ կունենան: Ֆերնանդու Սանտուշի գլխավորությամբ Պորտուգալիան բարելավել է պաշտպանությունը, բայց գոլեր շատ չենք խփում, անգամ գոլային պահեր շատ չենք ստեղծում: Ես չեմ կարծում՝ այս խաղում ինչ-որ բան կփոխի:

Պ.Ռ. Որակավորման փուլում մեզ համար այս հաղթանակը շատ կարեւոր է, այդ պատճառով ես սպասում եմ միմիայն հաղթանակ:

Ինչպե՞ս Պորտուգալիայում գնահատեցին այս թիմերի առաջին խաղը Ֆորոյում:

Տ.Կ.  Մենք գիտակցում ենք, որ Պորտուգալիան այժմ ձեւափոխման շրջան է անցնում եւ մեզ համար ավելի կարեւոր են արդյունքները, քան՝ գեղեցիկ խաղը: Սանտուշը դանդաղորեն երիտասարդներին ներգրավում է նոր թիմ, ուստի բնական է, որ թիմն այդքան էլ միասնական չէ, քանի որ նորեկներին դեռ պետք է մերվել նոր թիմին, խաղին, ինչպես նաեւ հասկանալ երկիր ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը:
 Բայց բոլորս էլ սպասում ենք, որ շուտով մեր թիմը կսկսի գեղեցիկ խաղ ցուցադրել: Սանտուշն ասում է, որ նա հավատում է, որ Պորտուգալիան ի զորու է հաղթել «Եվրո 2016»-ը: Բայց թիմը պետք է բարելավվի, որպեսզի այդ երազանքն իրականանա:

Պ.Ռ. Ես ուրախ էի, որ հաղթեցինք, քանի որ վաստակեցինք երեք միավոր, բայց ես այդքան էլ ուրախ չէի խաղով: Կցանկանայի, որ Պորտուգալիան ավելի շատ գոլեր խփեր:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:

Կա՞ն ձեր թիմում ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը հարցականի տակ է:

Տ.Կ. Պեպեն եւ Անդրե Գոմեշը վնասվածք ունեն: Պեպեի բացակայությունը նշանակում է, որ Ռիկարդո Կարվալյուն կխաղա եւ այդպիսով կդառնա ամենատարեց ֆուտբոլիստը, ով երբեւէ հանդես է եկել Պորտուգալիայի հավաքականի կազմում: Այդ երկուսից բացի բացակայություններ չունենք:

Ի՞նչ հաշիվ եք կանխատեսում:

Տ.Կ. Պարտուգալիան կհաղթի 1:0 հաշվով:
Պ.Ռ.  Ակնկալում եմ, որ Պորտուգալիան կհաղթի 2:0 հաշվով: Ռոնալդուն եւ Կուրաժման կդառնան գոլերի հեղինակ: Բայց ամենից կարեւորը հաղթելն է, ցանկացած այլ արդյունք կհիասթափեցնի ինձ:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ