News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրո 2016 ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա խաղից առաջ NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրուցեց խաղի Պորտուգալացի մեկնաբան Պաուլո Սերժիոյի հետ:

Ի՞նչ սպասելիքներ ունեք խաղից:

Հայաստանն ունի շատ ուժեղ թիմ: Ինձ շատ դուր եկավ նրանց խաղը Ֆարոյում: Այժմ թիմի մարզիչը փոխվել է: Ինչպես մեր մարզիչն ասաց, հիմա հայերը ավելի շատ են գրոհում: Կարծում եմ՝ Պորտուգալիան կհաղթի, բայց դա շատ դժվար կլինի: 

Ֆերնանդու Սանտուշն ասաց, որ Հայաստանն այժմ ավելի շատ է գրոհում, բայց սա նոր մարզչի առաջին խաղն է, ե՞րբ եւ ինչպե՞ս է նա հաջողացրել դիտել հայերի խաղը:

Հայաստանի համար լավ է մարզչի փոփոխությունը: Այժմ ֆուտբոլիստները կցանկանան ավելի շատ իրենց ցույց տալ, որպեսզի ամրապնդվեն թիմում: Բայց կրկնվեմ՝ մենք ունենք շատ ուժեղ թիմ: Պորտուգալիան երբեք չի հաղթել Հայաստանում եւ սա կարող է լինել առաջին անգամ:

Ի՞նչ եք կարծում Ֆարոյի հաշիվը` 1:0, օրինաչա՞փ էր: Պորտուգալիան այդքան էլ շատ գոլային պահեր չստեղծեց:

Հայաստանն առաջին խաղակեսում շատ լավ էր խաղում: Երկորդում մեր թիմը վերցրեց խաղն իր ձեռքը: Այդ խաղում ոչ ոքին ավելի արդար հաշիվ կլիներ:

Ո՞ւմ գիտեք Հայաստանի հավաքականից:

Մխիթարյանին: Ես շատ եմ դիտում Գերմանիայի առաջնությունը: Նա շատ արագաշարժ, ուժեղ եւ տակտիկապես ուժեղ ֆուտբոլիստ է: Նա 10 համարն է: Եվրոպայում շատ քիչ թիմեր կան, որ ունեն նրա պես 10 համարներ: Ես Մխիթարյանին շատ եմ հավանում:

Հարգելի ֆուբոլասերներ,

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է MasterCard UEFA Champions League քարտը, որը ֆուտբոլային թեմայով միակ քարտն է Հայաստանում:MasterCard UEFA Champions League քարտը հնարավորություն է տալիս ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները,այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Championes League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA-իպաշտոնական կայք էջից: Մանրամասներն http://www.acba.am կայքում:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

Ես եղել եմ այստեղ 19 տարի առաջ, երբ Պորտուգալիան առաջին անգամ պետք է խաղար Հաայստանի հետ: Սա լրիվ այլ երկիր է, ամեն բան փոխվել է: Հայաստանը ոչնչով չի տարբերվում Կենտրոնական Եվրոպայի երկրներից՝ Գերմանիայից, Չեխիայից: Անկեղծ ես շատ հավանեցի:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ