News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում Հայոց ցեղասպանության մասին ներկայացվող բեմադրության 80%-ը հիմնված է իրական պատմությունների եւ փաստաթղթերի վրա: Այս մասին նշվում է բրազիլական Brasileiros պարբերականում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության մասին «1915» ներկայացմանը: Սան Պաուլուում ներկայացվող բեմադրության հեղինակը հայ դրամատուրգ Արթուր Հարոյանն է:

Ըստ պարբերականի, Արթուր Հարոյանը Հայաստանի Վանաձոր քաղաքից Սան Պաուլու է մեկնել 2008 թվականին, բեմարվեստով զբաղվելու, հատկապես՝ իր ժողովրդի ցեղասպանության պատմության մասին բեմադրության համար պիես գրելու նպատակով:

Նախ դժվար է եղել անհրաժեշտ սյուժեն գտնել, բայց Արթուրը միայնակ չի աշխատել: Նրա հիմնական օգնականներից է եղել քույրը՝ Միլենա Պետրոսյանը, Վանաձորում բնակվող պատմաբանը: Նրանք ժամերով աշխատել են առցանց եւ հարյուրավոր նամակներ փոխանակել: Միլենան տուժածների ժառանգներից հավաքած արժեքավոր պատմություններ է օգտագործել:

Հարոյանը ցանկացել է ոչ միայն պարզապես դրամա ստեղծել, այլ փաստերի վրա հիմնված պատմություն: «Միայն այդպես կարող էի այս բեմադրության մեջ ասել այն ամենը, ինչ ցանկանում էի»,- պատմել է դրամատուրգը:

Արթուր Հարոյանին օգնել են նաեւ հետազոտողների Arca խումբը՝ Ռոջարիո Ռիցարդիի գլխավորությամբ, եւ Բրազիլիայի Հայկական ազգային խորհուրդը: Խումբն ուսումնասիրություններ է կատարել պետական մարմինների հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ