News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանյան մրցույթում Արմեն Հարությունյանի հետ ընտրվել են 2 բավականին թույլ թեկնածուներ, որպեսզի նրա առավելությունը ակնհայտ լինի, բայց նույնիսկ այդ պարագայում նրա առավելությունը Լիանա Հակոբյանից չնչին էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը:

Նա նշեց, որ դատավորների ընտրության հանձնաժողովի երաշխավորությունից երեւում է, որ Արմեն Հարությունյանը ընդամենը 1-2 ձայն է ավել ստացել Լիանա Հակոբյանից: Լուսինե Հակոբյանը նշեց, որ Արմեն Հարությունյանի վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտել են մրցույթներից հետո հրապարակած ԻՀԿ զեկույցներում, որտեղ բացասական եզրակացություն են տվել երեք թեկնածուների մասով:

«Իսկ Արմեն Հարությունյանի վերաբերյալ գրագողության փաստեր ենք ներկայացրել, հիմնավորել, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին: Կարծում եմ՝ նրան կողմ են քվեարկել այն պետությունների ներկայացուցիչենրը, որոնց համար գրագողությունը ընդունված մշակույթ է»,-ասաց Հ/Կ ղեկավարը:

Հունիսի 23-ին ԵԽԽՎ լիագումար նիստում  պետք է քվեարկություն կայանա ներկայացված երեք թեկնածուների մասով: Լուսինե Հակոբյանիըշեշտեց, որ վերջին խոսքը ասում է ԵԽԽՎ-ն, նա է քվեարկում թեկնածուներից մեկի օգտին կամ մերժում բոլորի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները:

Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ