News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախագահական նստավայրի մոտ այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիա անցկացնող` բանակում մահացած զինծառայողների ծնողները վերջապես կարողացան շրջանցել ոստիկանական պատը եւ մոտենալ նախագահական նստավայրին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ զինծառայողների ծնողները քայլեցին դեպի փողոցի երթեւեկելի հատված, որտեղից ոստիկանները փորձեցին շղթա կազմած նրանց հեռացնել դեպի դիմացի մայթ:

Ակցիային միացած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի պառկեց  պողոտայի երթեւեկելի հատվածում: Ծնողներին հաջողվեց ճեղքել ոստիկանական շղթան եւ մոտենալ նախագահական նստավայրին, որտեղ նրանց կարծիքով, իրենց բողոքի ձայնն ավելի լսելի կլինի նախագահի համար։

Որդեկորույս մայրերը նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում  նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։

Տպել
Ամենաշատ