News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի Դիվանագիտական դպրոցի աշխատակից, միջազգային հարաբերությունների մասնագետ Անդրանիկ Իսրայելյանի՝ «Foreign Policy Journal»-ում հրապարակված հոդվածը:

2000-ական թվականների սկզբին թուրքական արտաքին քաղաքականությունն աշխարհում ամենից գովաբանվողն էր: Նորընտիր Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) օրոք թուրքական դիվանագիտությունը հանդես եկավ մի շարք նոր նախաձեռնություններով: Երկկողմ մակարդակով Թուրքիան սատարեց Կիպրոսի վերամիավորման շուրջ «Անանի ծրագիրը» եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսեց: Դավութօղլուն դա իր «զրո խնդիր» քաղաքականության իրականացման լավագույն օրինակ համարեց: Բայց այսօր այդ քաղաքականությունը փակուղում է, այն դեպքում, երբ համաշխարհային յոթ մայրաքաղաքներում թուրք դեսպաններ չկան:

Երբ ԱԶԿ-ն ամրապնդեց իշխանությունն ու 2007 թվականի ընտրություններից հետո բանտարկեց տասնյակ գեներալների, Թուրքիան կորցրեց ԵՄ-ին անդամակցության, ինչպես նաեւ բարիդրացիական քաղաքականության խթանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է ոչ միայն միապետական կառավարմամբ, այլեւս դվանագիտության եւ դիվանագետների հանդեպ ատելությամբ: էրդողանի զայրալից հռետորաբանությունը հաճախ հանգեցնում է այլ պետությունների, այդ թվում՝ հարեւանների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը:

Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ նոր փուլ է թեւակոխել՝ բազմաթիվ հարեւանների հետ խնդրահարույց հարաբերություններով: Այդ երկրի թուլացած զինվորականությունն ի վիճակի չէ ԱԶԿ-ին մղել ԵՄ-ի պահանջած բարեփոխումների իրականացմանն ու հարեւանների հետ հաշտեցման: Դավութօղլուն եւ Էրդողանը շարունակում են նաեւ իրենց պանիսլամիստական քաղաքականությունը:

Էրդողանի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդարան Իբրահիմ Կալինը թուրքական արտաքին քաղաքականության այդ նոր փուլն անվանում է «արժեքավոր միայնություն», քանի որ միջազգային հարաբերություններում «անբարո» խաղացողների դեմ «արժեքների» վրա հիմնված քաղաքականություն է:

Որպեսզի այս ժամանակաշրջանը տեղը զիջի նոր քաղաքականությանը, հարկավոր է փոփոխություն ակնկալել կա՛մ աշխարհում, կա՛մ Թուրքիայում: Թուրքիայի բարեկամությունը «վաստակելու» համար աշխարհը պետք է ավելի «արժեքավոր» դառնա: Մերձավոր Արեւելքը պետք է իսլամիստական կառավարություն ունենա, Արեւմուտքը պետք է սանձի Թուրքիային քննադատող լրատվամիջոցներին, ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելի լոբբին, Հայաստանը պետք է լռի ցեղասպանության մասին եւ, ավելի թարմ օրինակ, աֆրիկյան որոշ պետություններ պետք է փակեն իրենց երկրներում Գյուլենի դպրոցները:

Այդ «արժեքավոր միայնության» քաղաքականության շտկման մյուս սցենարը կապված է Թուրքիայում փոփոխությունների հետ: Որպեսզի Թուրքիան փոխի իր քաղաքականությունը, ԱԶԿ-ն պետք է հետին պլան մղվի: Այս ամիս կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ դա այնքան էլ երկարաժամկետ հավանականություն չէ, ինչպես դիտորդներն էին կարծում: Կուսակցությունը կորցրեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը եւ ստիպված է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Այդ դեպքում ԱԶԿ-ն, ամենայն հավանականությամբ, ավելի չափված կլինի, ինչպես տասը տարի առաջ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ